TV Pirveli-ը տեղեկություններով՝ Օզուրգեթիի կենտրոնում՝ N2 հանրակրթական դպրոցի դիմաց, մանկապարտեզի բակ մտած ուսուցչուհուն օձը կծել է։ Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։
Հեռուստաընկերությանը հայտնել են, որ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով ուսուցչուհուն տեղափոխել են Բաթումի։ Նրա վիճակը կայուն է։
Այս պահին տեղեկություններ չկան, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել մանկապարտեզում, որտեղ ուսումնական գործընթացը շարունակվում է։