Լաշա Փուրցխվանիձեն ազատ է արձակվել

Լաշա Փուրցխվանիձեն՝ Թբիլիսիի քաղաքապետարանի Վակեի այգու վերականգնման նախագծի կապալառու Green Service+-ի տնօրենը, դուրս է եկել կալանավայրից։

TV Pirveli-ին նա ասել է, որ ազատ արձակման վճիռը կայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը։

2022 թվականի հոկտեմբերի 13-ին՝ շատրվանի վերականգնման ավարտից մեկ օր անց, երեխաները գնդակով խաղում էին Վակեի այգում։ Գնդակը շատրվանի ջրից հանելիս 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին էլեկտրահարվեց և մահացավ։