Եղանակը Վրաստանում

 Առաջիկա օրերին Վրաստանի առանձին շրջաններում տաք եղանակի ֆոնին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Թբիլիսիում հնարավոր է թույլ կարճատև անձրև ամպրոպով և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +31, +33 աստիճանի։

Արևմտյան Վրաստանում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +30, +32 աստիճան։

Արևելյան Վրաստանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +28, +30 աստիճան։