Բաթումիի դատարանը տուգանել է հաղորդավար Կոբա Փարթենաձեին

Բաթումիի քաղաքային դատարանը 2000 լարիի չափով տուգանել է օդերևութաբան և եղանակի տեսության հաղորդավար Կոբա Փարթենաձեին։

Որոշումը հրապարակել է դատավոր Ալեքսանդրե Գոգուաձեն։

Կոբա Փարթենաձեին օգոստոսի 17-ին վարչական կարգով ձերբակալել էին Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ (մանր խուլիգանություն) և 173-րդ (ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը) հոդվածներով։ Նույն օրը նրան ստորագրությամբ ազատ էին արձակել նախնական կալանքի մեկուսարանից։

Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսի 16-ին Կոբա Փարթենաձեի վրա հարձակում էր տեղի ունեցել։ Սկսվել է քննություն, սակայն գերատեսչությունում մինչ օրս չեն նշում, թե որ հոդվածով է գործ հարուցվել։

Օգոստոսի 10-ին Բաթումիում Փարթենաձեին փողոցում նաև սպառնացել էին և նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել։ Նրա հրապարակած տեսանյութում երևում է, որ մի տղամարդ փողոցում սպառնում է դանակահարել իրեն, ծաղրում է Փարթենաձեի «ներկած մազերը» և օգտագործում այլ վիրավորական ու խտրական արտահայտություններ։