Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով փոխադրումների ծավալն աճել է

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով տեղափոխվել է ավելի քան 13․385 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը տարեկան կտրվածքով ավելացել է ավելի քան 167 միլիոն խորանարդ մետրով կամ 1,3 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից մայրուղային գազատարներով տեղափոխվել է ավելի քան 23․989 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Հատկանշական է, որ գազի ընդհանուր տեղափոխման կեսից ավելին՝ 55,8%-ը, բաժին է ընկնում հենց Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարին։ Այս գազատարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանված բնական գազը մատակարարվում է Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային և եվրոպական երկրներին։