Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը շնորհավորել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Օնոֆրեին գահակալության 12-ամյակի կապակցությամբ։
Շիո III-ը միտրոպոլիտ Օնոֆրեին անվանել է «իր ժողովրդին և Քրիստոսի եկեղեցուն նվիրված սիրո իսկական օրինակ»։
Միտրոպոլիտին նա մաղթել է առողջություն և Տիրոջ օրհնություն, իսկ Ուկրաինային և ողջ աշխարհին՝ խաղաղություն ու աստվածային շնորհ։