Ընթացիկ շաբաթում կբացվի Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը։
Խորհրդարանի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 12:00-ին նշանակված է Բյուրոյի նիստ, որտեղ սահմանվելու է նստաշրջանի օրակարգը։
Կանոնակարգի համաձայն՝ աշնանային նստաշրջանը պետք է սկսվի սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը։ Սեպտեմբերի առաջին երեքշաբթին սեպտեմբերի 1-ն է, հետևաբար՝ աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը կկայանա վաղը։