Տարածաշրջանային զարգացման նախարարությունը կլուծարվի

Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը կլուծարվի, նախարար Կախա Գուլեդանին կտեղափոխվի Ենթակառուցվածքների նախարարություն։

Այս փոփոխության մասին ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ Գուլեդանին կզբաղեցնի ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Կախա Գուլեդանին տարածաշրջանային զարգացման նախարար էր նշանակվել անցյալ տարվա ապրիլին։ Ինքնին նախարարությունը նույնպես ստեղծվել էր 2025 թվականի ապրիլին` Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը երկու մասի բաժանելուց հետո։