Տաթև Ասատրյանի մենահամերգի տոմսերի վաճառքը սկսվել է

Թբիլիսիում հոկտեմբերի 10-ին երգչուհի Տաթև Ասատրյանի կայանալիք մենահամերգի տոմսերի վաճառքի մեկնարկն արդեն տրված է. տոմսերը հնարավոր է ձեռք բերել վրացական TKT.ge կայքի միջոցով։

Կազմակերպիչները խոստանում են ավելի մեծ պարահրապարակ, նոր ծրագիր, անակնկալներ, սիրված հիթեր ու անսահման դրական լիցքեր: ​

Համերգը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 19:00-ին, ​Թբիլիսիի մարզահրապարակում:

Տոմսերի գնման համար օգտվել նշված հղումից: