«Այսօրվա անարդարությունից հետո Թամազ Էլիզբարաշվիլին հացադուլ է սկսել։ Նրան տեղափոխել են Թբիլիսիի գլխավոր վարչություն՝ Դիղոմիում»,- ասված է տեղեկատվության մեջ։
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ոստիկանությունը խուզարկել է Էլիզբարաշվիլիի ավտոմեքենան և տունը, իսկ ավելի ուշ նրան ձերբակալել է վարչական կարգով։
Ըստ ՆԳՆ-ի հաղորդագրության` գործարարը ձերբակալվել է Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով` անհնազանդություն ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին։
Հայտնի է նաև, որ Էլիզբարաշվիլիի դեմ հետաքննություն է ընթանում երկու հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 151-րդ (սպառնալիք) և 236-րդ (հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում, կրում) հոդվածներով։
Ձերբակալությունից առաջ գործարարը և նրա ընտանիքի անդամները խոսել էին Էլիզբարաշվիլիի նկատմամբ կիրառած ահաբեկման և ահաբեկման փորձերի մասին։