Վրաստանում մասնավոր նախադպրոցական հաստատությունում ամսական վճարի միջին արժեքը 821 լարի է` ըստ Numbeo-ի թարմացված տվյալների։
Ավելի կոնկրետ՝ մանկապարտեզների գներն ամսական սկսվում են 500 լարիից և հասնում մինչև 1250 լարիի։ Ինչ վերաբերում է դպրոցին, ապա տարեկան միջին վճարը Վրաստանում կազմում է 16 հազար 693 լարի։ Ընդհանուր առմամբ, միջնակարգ կրթության գները տատանվում են 5000-ից մինչև 42 հազար 772 լարի։
Numbeo-ն ներկայացրել է նաև Վրաստանի հարևանների տվյալներն այս ոլորտում։
Ադրբեջան
Մանկապարտեզ․ 469 մանաթ, որը միջինում կազմում է 720 լարի։ Նախադպրոցական հաստատության արժեքն արևելյան հարևան երկրում տատանվում է միջինում 383-ից 1381 լարիի սահմաններում։
Դպրոց․ 11 հազար 416 մանաթ, որը միջինում 17 հազար 526 լարի է։ Դպրոցի տարեկան վճարն Ադրբեջանում սկսվում է 12 հազար 282 լարիից և հասնում 30 հազար 705 լարիի։
Թուրքիա
Մանկապարտեզ․ 33 հազար 515 լիրա, որը մոտավորապես 1811 լարի է։ Մանկապարտեզում ուսման վճարն այստեղ տատանվում է 1080-ից 3152 լարիի սահմաններում։
Դպրոց․ 766 հազար 800 լիրա, որը մոտ 41 հազար 500 լարի է։ Դպրոցի արժեքը սկսվում է 18 հազար 915 լարիից և հասնում 103 հազար լարիի։
Հայաստան
Մանկապարտեզ․ 108 հազար 100 դրամ — 781 լարի է։ Մանկապարտեզում ուսումն այստեղ սկսվում է 430 լարիից և հասնում 1791 լարիի։
Դպրոց․ 3.6 միլիոն դրամ — մոտավորապես 26 հազար լարի է։ Դպրոցում ուսման արժեքը սկսվում է 13 հազար լարիից և հասնում 68 հազար 300 լարիի։
Ռուսաստան
Մանկապարտեզ․ 37 373 ռուբլի — 1117 լարի է։ Մանկապարտեզի վճարն այստեղ տատանվում է 597-ից 2391 լարիի սահմաններում։
Դպրոց․ 1.210 միլիոն ռուբլի — մոտավորապես 35 հազար 900 լարի է։ Նվազագույն և առավելագույն արժեքները տատանվում են 12 հազար 556-ից 90 հազար 800 լարիի սահմաններում։