«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին կնոջ հետ մասնակցել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի պետական հուղարկավորության արարողությանը, հայտնել է նախագահի լրատվական ծառայությունը։
«Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին կնոջ՝ Թամար Բագրատիոնիի հետ մասնակցել է Նորվեգիայի թագավոր Նորին Մեծություն Հարալդ V-ի պետական հուղարկավորության արարողությանը։
Վրաստանի նախագահը, աշխարհի տարբեր երկրների ղեկավարների և թագավորական ընտանիքների ներկայացուցիչների հետ միասին, հարգել է թագավոր Հարալդ V-ի հիշատակը և Վրաստանի անունից ևս մեկ անգամ աջակցություն հայտնել Նորվեգիայի թագավորական ընտանիքին ու նորվեգացի ժողովրդին»,- կարդում ենք հաղորդագրության մեջ։
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի մահվան մասին տեղեկությունը տարածվել էր օգոստոսի 28-ին։ BBC-ն հայտնել էր, որ միապետը մահացել է Օսլոյի ազգային հիվանդանոցում, որտեղ արյան հազվադեպ հիվանդության բուժման կուրս էր անցնում։