Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամը հրապարակել է սեպտեմբերի 30-ի վիճակագրական տվյալները։
Նրանց տեղեկացմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կենսաթոշակային սխեմային միացած մասնակիցների թիվը կազմում է 1 մլն 778 հազար մարդ։
«Այս պահի դրությամբ կուտակային կենսաթոշակից օգտվել է 37 հազար 10 անձ, նրանց կենսաթոշակի տեսքով վճարվել է 193 մլն 554 հազար 407 լարի։
Սեպտեմբերի վերջի դրությամբ Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները գերազանցել են 10.1 միլիարդ լարին, իսկ ընդհանուր ներդրումային եկամուտը մոտեցել է 3.0 միլիարդ լարիին», — նշված է տարածված տեղեկատվության մեջ։