Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Գիորգի Նեմսաձեն մահացել է: Գիորգի Նեմսաձեն 54 տարեկան էր, մահվան պատճառը դեռևս անհայտ է։
Գիորգի Նեմսաձեն Վրաստանի մինչև 18 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն էր։
Նա խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում» 1988-1991 և 1993-1995 թվականներին, «Գուրիա Լանչխութիում»՝ 1991-1992 թվականներին, Թբիլիսիի «Շևարդենիում»՝ 1992-1993 թվականներին, ինչպես նաև խաղացել է Գերմանիայի «Համբուրգում», Թուրքիայի «Տրաբզոնսպորում», Շվեյցարիայի «Գրասհոպերսում», Իտալիայի «Ռեջինայում» և Թբիլիսիի «Լոկոմոտիվում»։ Նա եղել է Շոտլանդիայի «Դանդիի» ավագը և իր կարիերան ավարտել է «Դինամոյում»։
1992-2004 թվականներին նա 69 խաղ է անցկացրել Վրաստանի ազգային հավաքականի կազմում։