Վրաստանի 1-ին ալիքը ոչ վրացախոս դպրոցների համար օլիմպիադա է սկսում

Վրաստանի հանրային հեռարձակողը նոր նախագիծ է սկսում՝ «Մեր վրաց լեզուն»:

Ծրագիրը վրացերենի մասսայականացման նպատակ ունի: Նախագծի շրջանակներում մի քանի պրոյեկտ է: Մեկը վրացերենի առցանց օլիմպիադան է՝ շրջանների ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար: Ծրագիրը իրականացվում է Վրասատանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ:

Առցանց օլիմպիադային մասնակցել կարող են ոչ վրացալեզու դպրոցների 7-րդ դասարանի աշակերտները: Նրանք բոլորը մասնակցության վկայականներ կստանան, իսկ նախագծի 3 հաղթողները մրցանակների կարժանանան: