Մեկնարկում է առաջին դասարանցիների համընդհանուր գրանցումը

Մայիսի 24-ից կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվա առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը։

Գրանցումը կսկսվի մայիսի 24-ի առավոտյան ժամը 09:00-ին և կավարտվի հունիսի 15-ին, ժամը 18:00-ին, իսկ փաստաթղթերի ներկայացումը կշարունակվի հունիսի 16-ից 30-ը։

Գրանցումը հնարավոր է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ http://registration.emis.ge/ կայքում։

Նշենք, որ 2022-2023 ուսումնական տարում առաջին դասարան կարող են հաճախել այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև հոկտեմբերի 1-ը։

Կարդացեք նաև՝

Մինչև հոկտեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաները կարող են ընդունվել առաջին դասարան․ օրենքն ընդունվեց