Հիմա վայելեք ձեր նախագահին. Բուրջանաձե

Որոշել եմ Սալոմե Զուրաբիշվիլիի և նրա գործողությունների մասին մեկնաբանություններ չանել ովքեր ուզում են տեսնել դա, բոլորի համար այն պարզ և հասկանալի է, — այսպես է անդրադարձել «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն նախագահ Զուրաբիշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին:

Բուրջանաձեի խոսքով, այն ժամանակ, երբ իմաստ ուներ գնահատելու, երբ հասարակությունը պետք է որոշում ընդուներ, երբ իշխանությունը պետք է ճիշտ որոշում կայացներ նախագահի և նրա անձի վերաբերյալ, այն ժամանակ ինքը բավականին օբյեկտիվորեն ասել է իր կարծիքը:

«Այն ժամանակ ոչ իշխանությունը ոչ էլ ժողովուրդը չլսեց իմ գնահատականները: Իսկ հիմա վայելեք ձեր նախագահին», — հայտարարել է Բուրջանաձեն:

Նրա խոսքով, փաստ է, որ Բիձինա Իվանիշվիլին «Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի աթոռին նստեցնելու համար ծախսել է 200 մլն»:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ համաներում է շնորհել 34 դատապարտյալի, որոնց թվում էր 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեն: Նա իր պատիժն էր կրում Բաթումիում՝ 22 ամյա ոստիկանին սպանելու համար: Սա մեծ աղմուկ է բարձրացրել երկրում և բողոքի ցույցերի պատճառ դարձել։ Օրեր անց հայտնի դարձավ, որ համաներում ստացած անձանց թվում են նաև անչափահասի սպանության համար դատված Զուրաբ Նադիրաձեն և հետախուզման մեջ գտնվող մեկ անձ: