Գեղեցկության սրահները չեն փակվի. Ո՞ր ոլորտները չեն մտել սահմանափակումների ցանկի մեջ

Վրաստանի կառավարության գլխավորած միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել նոյեմբերի 28-ից նոր սահմանափակումներ մտցնել կապված տեղաշարժի արգելքի, տրանսպորտի գործունեության դադարեցման և այլնի հետ: Ո՞ր ոլորտները չեն հայտնվի այս շարքում:

Իրենց  գործունեությունը կշարունակեն.

  • պետական և մասնավոր շինարարական-վերանորոգողական կազմակերպությունները,
  • բանկային և ֆինանսական կազմակերպությունները,
  • մթերքի, կենսական նշանակության սննդի խանութները, դեղատները, կենդանիների խանութներն ու դեղատները, քիմիայի և հիգիենայի միջոցների խանութները, մամուլի կրպակները,
  • առաքման ծառայությունները,
  • գեղեցկության սրահներն ու էսթետիկ բժշկության կենտրոնները,
  • ավտոտեխծառայության ու տեխզննման օբյեկտներն ու ծառայությունները,
  • տեխնիկայի վերանորոգման ծառայությունները,
  • ագրարային շուկաները։

Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարության գլխավորած միգերատեսչական խորհրդի որոշմամբ նոյեմբերի 28-ից ուժի մեջ են մտնում մի շարք սահմանափակումներ. արգելվում է տեղաշարժը 21:00-05:00-ն, պետհաստատությունները, ինչպես նաև կրթական հաստատությունները գործելու են հեռավար, դադարեցվում է համայնքային ու միջքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվում են առևտրի կենտրոններն ու շուկաները, ինչպես նաև շարունակում է գործել բաց և փակ վայրերում դիմակ կրելու պարտադրանքը: