Համալսարանները ամբողջությամբ անցնում են հեռավար ռեժիմի, բացառություն են միայն բժշկական ծրագրերը. Չխենկելի

Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ՝ երկրի խոշոր քաղաքներում բժշկական ակադեմիական ծրագրերից բացի, համալսարանները ամբողջությամբ անցնում են հեռավար ռեժիմի:

Հեռավար ռեժիմի են անցնում նաև մասնագիտական ուսումնարանները (քոլեջներ):

«Իրավիճակից ելնելով՝ բժկական ուղղությունը ռազմավարական առաջնահերթություն է երկրի համար: Հետևաբար, համալսարանները իրավունք կունենան այս ծրագրերում գործնական և լաբորատոր աշխատանքները անցկացնեն ոչ հեռավար ռեժիմով»,- հայտարարել է ԿԳ նախարարը: