Քաղաքացուն խոհանոցային տախտակով սպանելու գործով մեղադրյալը դատապարտեց ցմահ ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին 22-ամյա Թամազ Մթիվլիշվիլիի սպանության մեջ մեղադրվող Գիորգի Պապաշվիլիին դատապարտեց ցմահ ազատազրկման։

Դատախազության տվյալներով՝ Թբիլիսիի սննդի օբյեկտներից մեկի 22-ամյա աշխատակից Թամազ Մթիվլիշվիլին իր ծննդյան օրը՝ 2025 թվականի փետրվարի 17-ին սպանվել էր, նրան ծեծել էին փայտե խոհանոցային տախտակով։ Խոհանոցային տախտակը, որով ծեծի էին ենթարկել Մթիվիլիշվիլիին, մի քանի օր անց հայտնաբերվել է սպանության մեջ մեղադրվող Գիորգի Պապաշվիլիի տանը։

Դատարանի այսօրվա որոշումից հետո լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ Գիորգի Պապաշվիլիի մայրը՝ Լեյլա Դեկանոիձեն, ասել է, որ իր որդին խոստովանել է հանցագործությունը, բայց ցմահ ազատազրկման որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում։ Նրա խոսքով՝ մինչև 20 տարվա ազատազրկման դատավճիռն ավելի արդարացի կլիներ։