Վրաստանում վերահսկիչների կողմից նշանակված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարը տարեկան կտրվածքով աճել է 63.4%-ով և կազմել 2.7 միլիոն լարի։
Մասնավորապես, Ֆինանսների նախարարության Վրաստանի համախմբված բյուջեի եկամուտների համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անտոմս երթևեկության համար նշանակված տուգանքներից բյուջե է մուտքագրվել 2 մլն 718 հազար 100 լարի, այնինչ 2025 թվականի նույն ժամանակահատվածում նշված խախտումից գանձապետարան էր մուտքագրվել 1մլն 663 հազար 187 լարի։
Նշենք՝ Թբիլիսիում հասարակական տրանսպորտով անտոմս երթևեկելու համար գործում է 20 լարիի չափով տուգանք։ Այն դեպքում, եթե անձը 30 օրվա ընթացքում չի վճարում տուգանքը, նշանակվում է տույժ՝ 40 լարիի չափով։
Գանձապետարանի տվյալներով՝ այս տարի, 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են նաև ընդհանուր առմամբ պատժամիջոցներից, տույժերից և տուգանքներից բյուջե մուտքագրված գումարները։