Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում վերանորոգման աշխատանքների պատճառով ավելի քան 13 հազար բաժանորդի համար գրեթե 24 ժամով կդադարեցվի գազամատակարարումը։ Այս տեղեկատվությունը հրապարակել է «Թբիլիսի Էներջի»-ն։
Անջատումը կսկսվի շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ին և կազդի բնակելի շենքերի (մասնավոր տների և բազմահարկ շենքերի), ինչպես նաև խոշոր առևտրային օբյեկտների և պետական հաստատությունների վրա։
Գազամատակարարումը կվերականգնվի կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ից մինչև ժամը 20:00-ն։