«Մենք որոշում ենք կայացրել արգելել փոխնակ մայրությունը Վրաստանում», — իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։
Նա ասել է, որ որոշումը հիմնված է փոխնակ մայրության հետ կապված էթիկական և իրավական ռիսկերի վրա։ Կիրցխալիան նշել է մարդկանց թրաֆիքինգի, կանանց հնարավոր շահագործման և երեխաների իրավունքների խախտման ռիսկերը։ Նա ասել է, որ տնտեսական օգուտները չեն գերազանցի այդ ռիսկերը։
«Մենք խորհրդակցել ենք և՛ Վրաստանի պատրիարքարանի, և՛ գործադիր իշխանության հետ, և այս որոշումը կայացվել է», — ասել է Կիրցխալիան։
Կիրցխալիան բացատրել է, որ օրինագծի վրա աշխատանքները դեռևս շարունակվում են, և մանրամասները կհրապարակվեն դրա մշակումից հետո։
Նա հավելել է, որ պատրաստ է լսել օրինագծի դեմ փաստարկները և պատասխանել հարցերի։