Վրաստանի կրթության նախարարությունն ընդունել է Օմբուդսմենի առաջարկները

Վրաստանի Կրթության նախարարությունն ընդունել է հանրային պաշտպանի (Օմբուդսմենի) առաջարկները, որոնք վերաբերում են ուսուցիչների նկատմամբ հավասար վերաբերմունքի ապահովմանն ու խտրականության կանխարգելմանը։

Ինչպես նշում են գերատեսչությունում, նախատեսվող փոփոխությունների նպատակն է, որպեսզի դասաժամերը բաշխվեն օբյեկտիվ չափանիշների և հստակ ընթացակարգերի հիման վրա։ Նման կարգավորումը, դպրոցների ինքնավարության պահպանման հետ մեկտեղ, կնպաստի անհիմն և խտրական որոշումների կայացման ռիսկի նվազեցմանը։

«Հանրային պաշտպանը ողջունում է նախարարության հետ կառուցողական համագործակցությունը և ընդհանուր առաջարկությամբ ներկայացված բացահայտումների ու հանձնարարականների ընդունումը։ Նախարարության որոշումը կարևոր քայլ է ուսուցիչների նկատմամբ հավասար վերաբերմունքի խթանման ուղղությամբ և ցույց է տալիս գերատեսչությունների միջև համագործակցության կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում։ Հանրային պաշտպանը հույս է հայտնում, որ նախատեսվող փոփոխությունները նշանակալի ներդրում կունենան կրթական համակարգում հավասար միջավայրի ամրապնդման գործում»,- ասված է Օմբուդսմենի հայտարարության մեջ։