Վրաստանում ավելի քան 228 հազար մարդ ստանում է 1000 լարիից պակաս աշխատավարձ

Հոկտեմբերին 389 մարդ ավելի շատ աշխատավարձ է ստացել, քան ավելի քան 228 հազար աշխատողը միասին: Հոկտեմբերին ընդհանուր առմամբ աշխատավարձ է ստացել ավելի քան մեկ միլիոն մարդ, և այդ գումարն ընդհանուր հաշվով գերազանցել է 3 միլիարդ լարին: Այս մասին գրում է BMG-ն՝ հղում անելով Եկամուտների ծառայության տվյալներին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 389 մարդու հաշվեգրվել է 100 հազար լարիից ավելի աշխատավարձ, և նրանց ընդհանուր եկամուտը կազմել է 159.1 միլիոն լարի:

Իսկ 228 հազար 435 մարդ ունեցել է 1000 լարիից պակաս աշխատավարձ. նրանց ընդհանուր եկամուտը միասին կազմել է 128.8 միլիոն լարի: Ամբողջ աշխատավարձային գումարի կեսից ավելին բաժին է ընկնում այն մարդկանց, որոնց աշխատավարձը տատանվում է 1200-ից մինչև 6000 լարիի սահմաններում: