Նոյեմբերի 25-ին Եվրախորհրդարանում բանավեճեր կանցկացվեն բանաձևի նախագծի շուրջ, որը վերնագրված է՝ «Պաատա Բուրճուլաձեի գործը և քաղբանտարկյալները «Վրացական երազանք»-ի ռեժիմի պայմաններում»։
Եվրախորհրդարանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ բանավեճերը նախատեսված են Ստրասբուրգում՝ տեղական ժամանակով ժամը 18:30-ից հետո։
Բացի այդ, Եվրախորհրդարանում նշանակված է նաև քվեարկություն նշված բանաձևի նախագծի վերաբերյալ։
«Պաատա Բուրճուլաձեի գործը և քաղբանտարկյալները «Վրացական երազանքի» ռեժիմի պայմաններում» բանաձևի նախագծի քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։