ԱՄՆ-ն դատապարտել է կիբերհարձակումը Լուգարի կենտրոնի վրա

ԱՄՆ դեսպանատունը նշում է, որ պանդեմիայի մեկնարկից ի վեր Լուգարի կենտրոնը օգնել է պահպանել Վրաստանի քաղաքացիների կյանքն ու առողջությունը` որոշիչ դեր խաղալով Կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Միացյալ նահանգները դատապարտում է այս անմիտ ու վտանգավոր կիբերհարձակումը։  Մենք կոչ ենք անում այն ուժերին, որոնք գործում են  կիբերանվտանգության համակարգի սահմաններից դուրս, կատարել պարտականությունները և անհապաղ դադարեցնել վնասակար գործողությունները», — ասված է հայտարարության մեջ։

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ հարձակումն իրականացվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Համակարգչային ցանցի ապօրինի ներթափանցման փաստով հետաքննություն է անցկացնում Վրաստանի ՆԳՆ-ն։  Գերատեսչությունը նպատակ ունի օգնություն խնդրել միջազգային գործընկերներից։

Թեման մանրամասն`

Օտար երկրից կիբերհարձակում է տեղի ունեցել Լուգարի լաբորատորիայի վրա, կարևոր տվյալներ են յուրացվել. Վրաստանի ՆԳՆ

 

 

Այլ նյութեր
Close

Ռուսթավիում բացվել է արտակարգ իրավիճակների նոր կենտրոն

  Հոկտեմբերի 25-ին Ռուսթավի քաղաքում բացվել է արտակարգ իրավիճակների եւ օպերատիվ արձագանքման նոր կենտրոնը՝ «112»  ծառայությունը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին...