Աբխազիայի դե ֆակտո նախագահը կհանդիպի Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Սոչիում կհանդիպի Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։

Ըստ առկա տեղեկությունների՝ հանդիպման օրակարգում ընդգրկված են Մոսկվայի և Սոխումիի միջև տարբեր ուղղություններով հետագա համագործակցության ընթացիկ հարցեր։

Բժանիան երեկ՝ հոկտեմբերի 3-ին, հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը խոստացել է ընդլայնել Աբխազիայի «անկախությունը» ճանաչող երկրների շրջանակը։

Ի դեպ, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան՝ Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչեց «անկախ» հանրապետություններ։ Ռուսաստանից հետո Վրաստանի այս շրջանների «անկախությունը» ճանաչել են Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան: