Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 3

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) հանրահավաքներում ժամանակավոր շինություններ կազմակերպելու կանոնների հնարավոր խստացումը գնահատում է որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սոչիում հանդիպել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո ղեկավարների և դե ֆակտո արտգործնախարարների հետ:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի խոսքով, Վրաստանի ներկայիս ղեկավարները «պրագմատիկ» են։

Վրաստանում ազարտային խաղերի ձեռնարկությունների շրջանառությունը ռեկորդային է:

Վրաստանում 12 հազար 555 անձ 100 լարիից ցածր աշխատավարձ է ստանում. սա նշանակում է, որ նրանք ամսական միջինը 55 լարի են ստանում:

2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,6 տոկոս:

Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթիի մունիցիպալիտետի Շեկվեթիլի գյուղի Նատանեբի գետի վրայով անցնող կամրջի երթևեկելի հատվածը փլուզվել է հորդառատ անձրևի պատճառով:

Վրաստանում քաղաքացիական հասարակությունը պետությունից պահանջում է անհապաղ դադարեցնել անառողջ սննդի վաճառքը դպրոցների բուֆետներում և ֆինանսավորել առողջ սննդի տրամադրումն աշակերտներին։

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության բաժնին տրամադրվել է 10 բեռնատար։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Սահմանադրական դատարանում պաշտպանելու են «Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր Թամար Չուգոշվիլին և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Մաիա Կոպալեիշվիլին։