Լարին կտրուկ արժևորվել է

Վրացական լարին շարունակում է արժևորվել:

Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.8280 լարիով։

Համակարգում առևտուրը սկսվել է 2.8399 փոխարժեքով:

Հուլիսի 15-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.8504 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2.8658 լարի։