Ադրբեջանի դեսպանատան ու «Սոկարի» ներկայացուցիչները Մարնեուլիում նախընտրական հանդիպումներ են անցկացնում

Իշխող «Վրացական երազանք»-ի անդամներ Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Սավալան Միրզոևն ու Մառնեուլիի մեծամասնական պատգամավոր Ռուսլան Գաջիևը Ադրբեջանի դեսպանատան և «Սոկար» ընկերության ներկայացուցիչների հետ նախընտրական այս շրջանում հանդիպումներ են անցկացնում տեղացիների հետ: Այս մասին տեղեկացնում է Marneulifm լրատվականը:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամների խոսքով, հանդիպմանը հրավիրված են գյուղերում այսպես կոչված ձայներ ապահովողները։ Հանդիպումը տեղի է ունենում ադրբեջանական «Սոկար»-ի կողմից կառուցված «Թեյի տան» շենքում՝ «Մուղամ» ռեստորանում:

Դեռևս որևէ մեկնաբանություն չի արվել, թե ինչու են Վրաստանի խորհրդարանի անդամները բնակիչներին հանդիպում հարևան երկրի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների հետ:

Մարնեուլիի սակրեբուլոյի անդամ Ազադ Քիրիմովը, որ վերջերս «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից դուրս է եկել և միացել «Միացյալ ազգային շարժմանը», հայտարարել է՝  2016-ի խորհրդարանական ընտրություններին Ադրբեջանը ներգրավված է եղել, «այժմ ևս նույնն վտանգն եմ տեսնում»: