Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանում

Վրաստանի սահմանից 159 կմ հեռավորության վրա, Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել:

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,5 մագնիտուդ։

Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Վրաստանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 12:09-ին։