Կատաղության դեպքեր՝ Ամբրոլաուրիում

Վրաստանի Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի մարզի Ամբրոլաուրի քաղաքում և Կվացխուտի, Ղվիարա, Սադմելի, Գորի գյուղերում այսօրվա դրությամբ շների կատաղության 7 դեպք է գրանցվել, հայտնում է Սննդի ազգային գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն, վիրուսը հաստատվել է սեփականատեր ունեցող՝ 4, 2 լքված և 1 թափառող շների մոտ:

Ըստ հաղորդագրության՝ գործակալության անասնաբույժները Ամբրոլաուրիի մունիցիպալիտետում կատաղության դեմ պատվաստում են իրականացնում:

Ի դեպ, գործակալության հանձնարարականով Ամբրոլաուրիի մունիցիպալիտետում կարանտինային սահմանափակումներ են մտցվել, ինչը նշանակում է կենդանիների տեղաշարժի արգելք փողոցում և այլ վայրերում։ Կարանտինային սահմանափակումները կշարունակվեն կատաղության վերջին դեպքից հետո 60 օրվա ընթացքում։