ԱԻ կառավարման ծառայությունը նախատոնական օրերին զգուշացնում է ծնողներին

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ծնողներին կոչ է անում նախատոնական օրերին ինչպես հարկն է  ծանոթանալ պայթուցիկ նյութերի օգտագործման մասին տեղեկատվությանը։

Ծառայության գլխավոր մասնագետ Իրակլի Ջանգեբաշվիլին այսօր անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է պայթուցիկ նյութերի օգտագործման ժամանակ հնարավոր վտանգներից և ծնողներին կոչ է արել արտադրանքի վրա առկա տեղեկատվության համաձայն իրազեկել երեխաներին, ինչը կնվազեցնի պայթուցիկներից վնասվածք ստանալու դեպքերը:

Ջանգեբաշվիլին մանրամասնել է, որ պայթուցիկը նետելու պահից պետք է պայթի 2 վայրկյանից ոչ շուտ: Նա նաև նշել է, որ նետելուց հետո, եթե պայթուցիկի պայթելու ժամանակը գերազանցում է 10 վայրկյանը, ապա սա արտադրանքի վրա անպայման պետք է նշված լինի: Հակառակ դեպքում, նրա խոսքով, երեխան սկսում է այդ պայթուցիկի ստուգումը, որի ժամանակ հաճախակի է տեղի ունենում պայթյուն և, հետևաբար, վնասվածքներ: