«Ալիք մեդիայի» ստաժավորման արդյունքները

Վրաստանում գործող «Ալիք մեդիա» լրատվական հարթակն ամփոփում է սեպտեմբերի 10-ին մեկնարկած ստաժավորման ծրագիրը:Ծրագրի շրջանակներում «Ալիք մեդիայի» խմբագրակազմին ուղարկված ավելի քան 20 հայտերից նախապես պլանավորված 3 ստաժորի փոխարեն ընտրվեց հինգը: «Ալիք մեդիայի» ստաժորներ Նորայր Միսկարյանը, Ասյա Բալասանյանը, Տաթև Խոցանյանը, Տիրուհի Համազարյանը և Ժաննա Չոգանդարյանը երկու ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ գրել են ավելի քան 470 նյութ: 

Ստաժորները անցան լրագրողական հիմնական սկզբունքների դասընթացներ, սովորեցին օգտվել հանրային տվյալների բազաներից, անցկացնել հարցազրույցներ, աշխատել վերլուծական ու հետաքննական նյութերի վրա:

Ստաժավորման ավարտից հետո նրանցից երեքին տրվեց «Ալիք մեդիայի» հետ համագործակցելու հնարավորություն:

Ստորև դիտեք մասնակիցների կարծիքները՝