Ամանորի կապակցությամբ «Վրաստանի երկաթուղին» լրացուցիչ երթեր կնշանակի

Ամանորի կապակցությամբ, ուղևորների թվի աճով պայմանավորված, «Վրաստանի երկաթուղին» լրացուցիչ երթեր կնշանակի:

Թբիլիսի-Զուգդիդի-Թբիլիսի (N878 / 877) երթերը կիրականացվեն դեկտեմբերի 28, 29, 30 և 31-ին, իսկ Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսին՝ (808/807) 29-ին և 30-ին:

Թբիլիսի-Զուգդիդի-Թբիլիսի և Թբիլիսի-Օզուրգեթի-Թբիլիսի ուղևորների համար կավելացվեն նաև տարբեր դասի վագոններ: