Ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 37,9%-ը

Վրաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 399 482 պատվաստում։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է՝ 1 260 157 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,8%-ը։ Ամբողջությամբ (երկու դոզա) պատվաստվել է՝ 1 088 111 մարդ կամ չափահաս բնակչության 37,9%-ը։ Խթանիչ դոզայով ներկայումս պատվաստվել է 50 209 քաղաքացի։

Երեկ, դեկտեմբերի 20-ին պատվաստվել է 13 743 մարդ։ 

Օրական ամենաշատ պատվաստումներն արվել են Թբիլիսիում՝ 4 786 պատվաստում։

Մյուս շրջաններում պատվաստման տեպը հետևյալն է. 

  • Իմերեթի՝ 1 776,
  • Աջարիա՝ 1 706,
  • Սամեգրելո — Զեմո Սվանեթի՝ 1 257,
  • Կախեթի՝ 1 156,
  • Քվեմո Քարթլի՝ 913,
  • Գուրիա՝ 742,
  • Շիդա Քարթլի՝ 623,
  • Սամցխե Ջավախեթի՝ 332,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 317,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 140։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր