Ամենաշատ պատվաստումները կրկին Թբիլիսիում են արվել

Նոյեմբերի 26-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 2 133 935 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների կորոնավիրուսի դեմ՝ երկրում մեկ դեղաչափով պատվաստվել է՝ 1 132 776 մարդ, ինչը կազմում է չափահաս բնակչության 39,9%-ը, մինչդեռ ամբողջությամբ՝ երկու դեղաչափով պատվաստվել է 989 533 մարդ, կամ չափահաս բնակչության 34,6%-ը։

Միաժամանակ նոյեմբերի 25-ին հանրապետությունում ավելացել է ամենօրյա պատվաստումների թիվը, և անցած 1 օրվա ընթացքում պատվաստվել է 10 194 մարդ։

Պատվաստումներն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի՝ 3 018
  • Իմերեթի՝ 1 527,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 1 372,
  • Աջարիա՝ 1 164,
  • Կախեթի՝ 799,
  • Քվեմո-Քարթլի՝ 741,
  • Գուրիա՝ 540,
  • Շիդա Քարթլի՝ 479,
  • Սամցխե-Ջավախեթի՝ 292,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 156,
  • Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի՝ 106։

Հիշեցնենք՝ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 534 նոր դեպք, վարակից մահացել է ևս 74 մարդ։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր