Ամենախոշոր տրանսֆերտներն ուղարկվել են Ռուսաստան և Թուրքիա. Ազգային բանկի տվյալները

Վրաստանի ազգային բանկը նոր տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ սեպտեմբերին արտասահմանից Վրաստան է կատարվել 209,7 մլն դոլարի փոխանցում, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ազգային բանկի տվյալներով՝ սեպտեմբերին ստացված դրամական փոխանցումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 8.8%-ով (17 մլն դոլար): 

Ստորև ներկայացված է այն երկրների ցանկը, որտեղից սեպտեմբերին Վրաստանը ստացել է ամենամեծ դրամական փոխանցումները. 

  • Ռուսաստանի Դաշնություն՝ 38,6 մլն դոլար, տարեկան աճը՝ 10,4%, 
  • Իտալիա՝ 34,1 մլն դոլար, տարեկան աճը՝ 21,9%, 
  • ԱՄՆ՝ 24.5 մլն դոլար, տարեկան աճը ՝ 11.2%, 
  • Հունաստան՝ 20 մլն դոլար, տարեկան նվազել է՝ 3,1%-ով, 
  • Իսրայել ՝ 15,4 մլն դոլար, տարեկան աճը ՝ 7,9%, 
  • Գերմանիա ՝ 10,9 մլն դոլար, տարեկան աճը ՝ 58,4%, 
  • Թուրքիա ՝ 9,9 մլն դոլար, տարեկան աճը ՝ 2,8%, 
  • Ուկրաինա ՝ 8 մլն դոլար, տարեկան նվազել է ՝ 27,5%-ով, 
  • Ադրբեջան ՝ 7,8 մլն դոլար, տարեկան աճը ՝ 12,2%, 
  • Ղազախստան ՝ 5,9 մլն դոլար, տարեկան աճը ՝ 261,5%։ 

Ինչ վերաբերում է հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրությանը, ապա այս տարվա ինն ամիսներին արտերկրից փոխանցվել է 1,7 մլրդ դոլար, ինչը 27,8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին Վրաստանից արտասահման է փոխանցվել 29,2 մլն դոլար: Ամենախոշոր տրանսֆերտներն ուղարկվել են Ռուսաստան (7,8 միլիոն դոլար) և Թուրքիա (7 միլիոն դոլար)։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր