Ամերիկացի սենատորները Հվ. Օսիայի հետ շփման գծի տարածք են այցելել

Վրաստանում գտնվող ԱՄՆ սենատորներ Ռոբ Փորթմանը և Ջին Շահինը ժամանել են Հարավային Օսիայի հետ շփման գծի հատվածում գտնվող Զեմո Նիքոզի և Էրգնեթի գյուղեր, ծանոթացել բաժանարար գծի երկայնքում տիրող իրավիճակին:

Սենատորներին շփման գծի մոտ են ուղեկցել Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները` տեղեկացնելով առկա իրավիճակի մասին և նշել «սահմանազատման» հետ կապված խնդիրները: