ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցին:

«Այսօր լրանում է Ռուսաստանի Վրաստան ներխուժման 14-րդ տարին։ Կրեմլը պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Հիշեցնենք, որ լրացավ օգոստոսյան պատերազմի 14-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: