ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանում

Ամերիկայի միացյալ նահանգների կողմից Իրանի նկատմամբ նոր պատժաիջոցներ են սահմանվել՝ հայտնում է  «Ռոյթեր» գործակալությունը։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր դեպարտամենտը, պատժամիջոցների ազդեցությունը տարածվում է շինարարական սեկտորի և Իրանի կողմից ռազմական կամ միջուկային ծրագրերում օգտագործվող 4 նյութերի վրա։

Մասնավորապես՝ ինչպես մանրամասնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, պատժամիջոցներ են սամանվում կիսամշակված մետաղների, հումքի, գրաֆիտի, ածուխի, նաև ծրագրային ապահովման համար, եթե դրանք կարող են օգտագործվել Իրանում շինարարական արդյունաբերության մեջ։ Վերջինս պատժամիջոցներ կիրառելը բացատրել է այսպես՝ Իրանի շինարարական սեկտորը ուղիղ կամ անուղղակի վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, որը Վաշինտոնում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։