Ամռանը Վրաստանում հնարավոր է հացի թանկացում

Եթե կառավարությունը որոշում չկայացնի` երկարաձգել ցորենի ալյուրի սուբսիդավորման ծրագիրը` նոր պայմաններով, հուլիսին հացը 10-15 թեթրիով կթանկանա:

4 ամսվա ընթացքում` մինչև մարտի 31-ն առաջին տեսակի 50 կգ-անոց մեկ պարկ ալյուրի համար պետական սուբսիդավորումը կազմում էր 10, ապա 15 լարի: Ավելի ուշ ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 30, սուբսիդավորումը` 20 լարի դարձավ: Հաց արտադրողներն  ասում են` հնարավորության սահմանում փորձել են կայուն պահել հացի գինը երկրում, սակայն ձեթի, աղի, դրոժի թանկացման պարագայում միայն ալյուրի սուբսիդավորումը բավարար չէ` ավելացած ծախսերը փոխհատուցելու համար,  առաջարկում են 10 թեթրիով թանկացնել հացը, կամ պետական սուբսիդավորումը շարունակելու դեպքում մեկ պարկ ալյուրի ինքնարժեքը լինի ոչ թե 53, այլ 50 լարի:

Ցորենի վատ բերքը, պանդեմիան եւ դրանով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, լարիի փոխարժեքի  տատանումը հանգեցրել են ալյուրի թանկացման. նախորդ դեկտեմբերից 4 ամսով հաստատվեց ալյուրի սուբսիդավորումը, և հացի գինը չփոխվեց։  1 պարկ ալյուրի համար գինը սահմանվել է 53 լարի (մոտ 16 դոլար)։ Այսինքն այն ալրաղաց ընկերությունները,  որոնք 53 լարիով ալյուր կվաճառեն հաց արտադրողներին, կստանան պետական սուբսիդավորում։ Մրցույթին մասնակցել է 10, հաղթել 8 ընկերություն։