Անակլիայի նավահանգստի համար մասնավոր գործընկերոջ ընտրությունը հետաձգվել է

Անակլիայի նոր խորջրյա նավահանգստի համար մասնավոր գործընկեր ընտրելու գործընթացում որակավորված թեկնածուների նույնականացումը հուլիսի 28-ից հետաձգվել է մինչև սեպտեմբերի 20-ը։

Անակլիայի նոր խորջրյա նավահանգստի կառուցման համար կառավարությունն ընտրում է մասնավոր ներդրողի, որի հետ պետք է ստեղծվի համատեղ շինարարական ընկերություն, որտեղ պետությունը կտիրանա 51 տոկոսին, իսկ մասնավոր գործընկերը՝ 49-ին։

Որակավորված թեկնածուների ծանուցման վերջին ժամկետը հուլիսի 28-ն էր, սակայն, վերջին փոփոխությունների համաձայն` ժամկետը երկարացվել է մինչև սեպտեմբերի 20-ը։

Ծանուցման ժամկետը նշանակում է, որ պետություն-մասնավոր համագործակցության գործակալությունը յուրաքանչյուր թեկնածուի կտեղեկացնի՝ անցե՞լ է որակավորման փուլը, թե` ոչ, և դրական պատասխանի դեպքում կխնդրի առաջարկ ներկայացնել։

Հունիսի 30-ին խորհրդարանի իր ելույթում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ պետությունն այս տարի կսկսի Անակլիայի նավահանգստի շինարարությունը, միաժամանակ կշարունակի աշխատել ներդրողների հետ։ Նրա տեղեկություններով, Անակլիայի նավահանգստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել մի «լուրջ ներդրող», որի անունը չի կարող ասել։

Ի դեպ, 2017 թվականի դեկտեմբերի 24-ին այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հիմնադիր Մամուկա Խազարաձեն հայտնեցին Անակլիայում նավահանգստի կառուցման հեռանկարի մասին։

2020 թվականի հունվարի 9-ին Վրաստանի կառավարությունը Գիորգի Գախարիայի վարչապետության օրոք հայտարարեց, որ խզում է պայմանագիրը «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ, որը պետք է կառուցեր Անակլիայի նավահանգիստը՝ պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ։

«Անակլիայի զարգացման կոնսորցիումը» հիմնադրել է Մամուկա Խազարաձեն` ներառելով Conti International-ը (ԱՄՆ) և TBC Hodling-ը (Վրաստան):

Անակլիայի նավահանգիստը տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական առանցքային դեր ունի. կարծիքներ