Չորրորդ օրն է 28-ամյա աղջկա են որոնում

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալի քաղաքում չորրորդ օրն է որոնում են 28-ամյա Նաթիա Բախտաձեին: Ըստ տեղեկությունների՝ աղջկան վերջին անգամ տեսել են հուլիսի 28-ին։ Նա տնից դուրս է եկել ժամը 17:00-ին և այլևս չի վերադարձել։

Նրա անհետացման փաստով հետաքննություն է սկսվել, սակայն ընտանիքն ու հարազատները կարծում են, որ աղջկան առևանգել է էթնիկ աբխազ տղամարդ, և հետաքննությունը կոծկում է այդ փաստը:

Ընտանիքն օգնություն է խնդրում։ Հետաքննությունը շարունակվում է: