Անչափահասի ինքնասպանության դեպքը կկոտրի իրավապահ ու կրթական համակարգերը. Դոլիձե

«Մենք ունե՞նք կրթության նախարարություն: Ի՞նչ է կատարվում, ո՞րն է ԿԳՆ-ի քաղաքականությունը… Այս տղայի փոխարեն կարող էր լինել ցանկացած դեռահաս», — այս մասին հայտարարել է Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն՝ անդրադառնալով 15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան դեպքին:

«Ո՞րն է նախարարության քաղաքականությունը նման դեպքերում: Նրանք ոստիկանություն են կանչել: Դե էլ ինչի՞ է պետք ԿԳՆ-ն, թո՛ղ միայն ոստիկանությունը լինի: Նրանք էլ կլուծեն բոլոր հարցերը», — ասում է Դոլիձեն:

Դոլիձեն խոսեց ինչպես կրթական, այնպես էլ արդարադատության համակարգի մասին՝ նշելով, թե «հենց Լուկայի մահվան գործն է, որ պետք է կոտրի այս համակարգերը»:

Ներքին գործերի նախարարության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները «Էս համակարգի մերն էլ․․․» գրառումներով պաստառներ են բերել: Նմանատիպ գրառումներ արվում են քաղաքի տարբեր մասերում, քանի որ երեկ, Իաշվիլիի անվան հիվանդանոցում մահացած Լուկա Սիրաձեի վերջին գրառումն էր՝ «Էս կյանքի մերն էլ…»: