«Էս համակարգի մերն էլ․․․». ցույց ՆԳՆ-ի մոտ․ լուսանկարներ

«Էս համակարգի մերն էլ․․․» նման գրությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության մոտ Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Աննա Դոլիձեն՝ քաղաքացիական ակտիվիստների հետ միասին խաղաղ հավաք են անցկացրել:

Հավաքվածները պահանջում են արդարադատության և դատական համակարգի հրատապ փոփոխություններ, ինչպես նաև՝ առողջապահության և ՆԳ նախարարների հրաժարականը:

Հիշեցնենք՝ երեկ 15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, հիվանդանոցում մահացել է:

Թեմայի մասին ավելի մանրամասն՝ «Էս կյանքի մերն էլ…». 15-ամյա տղայի վերջին գրությունն ինքնասպանությունից առաջ և Ուշացած ձերբակալում. 15-ամյա տղայի ինքնասպանությունից հետո բողոքի նոր ալիք է սկսվել: