Անշարժ գույքը թանկանում է

2023 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) աճել է 5,5 տոկոսով, տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Այդ տվյալների համաձայն, տարեկան աճը կազմել է 15,6 տոկոս։ Geostat-ի տվյալներով, 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 35,9 տոկոսով։

2023 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, գների աճ է գրանցվել ինչպես բնակելի բնակարանների (5,2 տոկոս), այնպես էլ առանձնատների հատվածում (6,2 տոկոս): 2022 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ երկու հատվածներում էլ գների աճ է նկատվել. բնակարանների՝ 15,7 տոկոսով, առանձնատների՝ 13,4 տոկոսով։

Ի դեպ, RPPI-ի ծածկույթը սահմանափակվում է Թբիլիսիով և ներառում է միայն բնակելի անշարժ գույքի նոր շուկան ինչպես բազմահարկ շենքերի (բնակարանների), այնպես էլ` առանձնատների հատվածները: