Ապաօլիգարխացման մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի աշնանը

Ապաօլիգարխացման մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի ամենաուշը հոկտեմբերի 5-ին:

Այս մասին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նշենք, որ Վրաստանի ապաօլիգարխացումը Եվրամիության կողմից Վրաստանին տրված հեռանկարը ԵՄ անդամ թեկնածությամբ փոխարինելու կարևորագույն պահանջներից մեկն է: