Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում առաջիկա երեք օրերին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կկազմի +24, +29 աստիճան: Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Մայիսի 15-ին շոգ եղանակի ֆոնին տեղ-տեղ հնարավոր է անձրև, իսկ մայիսի 16-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է համեմատաբար զով, անձրևոտ և քամոտ եղանակ։

Թբիլիսիում մայիսի 13-15-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան տաքություն։ Մայիսի 16-ին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը կնվազի՝ +20, +22 աստիճան։